ՌԴ ՊՆ-Ն ԿԱՍԵՑՐԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ<br />


ՌԴ ՊՆ-Ն ԿԱՍԵՑՐԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ

  • 22-08-2008 16:28:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մինչեւ Ռուսաստանի քաղաքական ղեկավարության կողմից ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հետագա հեռանկարների մասին որոշման ընդունումը ժամանակավորապես «սառեցրել» է ռազմական համագործակցությունը դաշինքի հետ: Ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը: «ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը համալիր հարց է, եւ մինչեւ Ռուսաստանի քաղաքական ղեկավարության կողմից որոշման ընդունումը, թե ինչպիսին կլինի այն, պաշտպանության նախարարությունը «սառեցրել» է ռազմական համագործակցությունը դաշինքի հետ»,- բացատրել է Ռոգոզինը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play