Հայաստանի հաշմանդամ մարզիկները կմասնակցեն Ձերժինսկում անցկացվելիք լողի մրցումներին<br />


Հայաստանի հաշմանդամ մարզիկները կմասնակցեն Ձերժինսկում անցկացվելիք լողի մրցումներին

  • 29-03-2011 20:34:16   | Հայաստան  |  Սպորտ
Հաշմանդամային Սպորտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի մարզիկներ Մարգարիտա Հովակիմյանը, Ավագ Տոնոյանը եւ Արտակ Դավթյանը կմասնակցեն ապրիլի 4-10-ին Ռուսաստանի Դաշնության Ձերժինսկ քաղաքում կայանալիք հենաշարժողական համակարգի խնդիրներով մարզիկների ՌԴ լողի բաց առաջնությանը։ Հայաստանյան պատվիրակությունը ՀՍՀԱՖ նախագահ Սամվել Ռոստոմյանի գլխավորությամբ Ձերժինսկ կմեկնի ապրիլի 1-ին: Առաջնությանը կմասնակցեն նաեւ Ղազախստանի, Թաթարստանի, Բաշկիրիայի եւ Ռուսաստանի մի շարք մարզերի տասնյակ թիմերի 300-ից ավելի մարզիկներ: ՌԴ լողի բաց առաջնությանը գրանցելով իրենց արդյունքները հայ հաշմանդամ մարզիկները ձեռք կբերեն հուլիսի 3-10-ին Բեռլինում կայանալիք 2011թ.-ի լողի Եվրոպայի առաջնության մասնակցության իրավունք:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play