ԻՐԱՔԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է 20 ՄԱՐԴ<br />


ԻՐԱՔԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է 20 ՄԱՐԴ

  • 28-07-2008 17:01:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի հյուսիսում` Քերքյուք քաղաքում, երկուշաբթի իրականացված ահաբեկության հետեւանքով զոհվել է 20 եւ վիրավորվել մոտ 150 մարդ: Այս մասին հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը: Ոստիկանության տվյալներով, մահապարտ ահաբեկիչը գործողությունն իրականացրել է հարյուրավոր քրդերի մեջ, որոնք հավաքվել էին քաղաքաի փողոցներում ի նշան բողոքի երկրի խորհրդարանի կողմից տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին վիճահարույց օրինագծի ընդունման դեմ: Տեղեկությունների համաձայն, ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխարգելել եւս մի ահաբեկություն. նրանք հայտնաբերել եւ վնասազերծել են ականապատված ավտոմեքենա, որ ծայրահեղականները ծրագրել էին պայթեցնել ցուցարարների ամբոխի մեջ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play