ԲԱՂԴԱԴՈՒՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է 47 ՄԱՐԴ<br />


ԲԱՂԴԱԴՈՒՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է 47 ՄԱՐԴ

  • 28-07-2008 16:18:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բաղդադում ուխտագնացների վրա մահապարտ ահաբեկիչների իրականացրած հարձակման հետեւանքով զոհվել է 47 եւ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել ավելի քան 70 մարդ: Ինչպես հաղորդում է BBC-ն` վկայակոչելով ոստիկանության տեղեկատվությունը, կին ահաբեկիչների իրականացրած հարձակման զոհ են դարձել շիա-մահմեդականներ, որոնք գնում էին Իրաքի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Կադիմիա շրջանի սուրբ վայրերը: Պայթյունները որոտացել են այն պահին, երբ ուխտավորների թափորը անցնում էր մայրաքաղաքի կենտրոնական Կարրադա շրջանով: Նշվում է նաեւ, որ կիրակի յոթ ուխտագնացներ են սպանվել զինված մարդկանց կողմից Բաղդադի արվարձաններից մեկում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play