ԼՈՂԻ ԱՇԽԱՐՀԻ 9-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ 2<br /> ՄԱՐԶԻԿՆԵՐ<br />


ԼՈՂԻ ԱՇԽԱՐՀԻ 9-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ 2
ՄԱՐԶԻԿՆԵՐ

  • 09-04-2008 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 9-16-ին Անգլիայի Մանչեստեր քաղաքում կանցկացվի լողի (կարճ ջրի) աշխարհի 9-րդ առաջնությունը: Հայաստանը կներկայացնեն Միքայել Քոլոյանը, որը հանդես կգա ազատ լողաոճի մրցումներում 50, 100 եւ 200 մ մրցատարածությունում, ու Հարություն Հարությունյանը` 50 մետր մրցատարածությունում: Հավաքականի գլխավոր մարզիչն է Միսակ Գաբրիելյանը: Մրցավայր է մեկնել նաեւ Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարյանը: Վերջինը կմասնակցի առաջնության օրերին անցկացվելիք լողի միջազգային ֆեդերացիայի արտահերթ համաժողովին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play