«ԱՄԲԵՐԻ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ 10,5 ՄԻԱՎՈՐՈՎ<br /> ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐԵԼ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ<br />


«ԱՄԲԵՐԻ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ 10,5 ՄԻԱՎՈՐՈՎ
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐԵԼ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ

  • 24-03-2008 19:20:00   | Ֆրանսիա  |  Սպորտ
ՆԻՍ, 24 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Նիս քաղաքում անցկացվող «Ամբեր» շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ փուլում Լեւոն Արոնյանը հանդիպեց Շահրիյար Մամեդյարովի (Ադրբեջան) հետ եւ «կույր» ու արագ շախմատում ոչ-ոքի խաղաց: 7-րդ փուլում Լ.Արոնյանը «կույր» շախմատում խաղաղ դաշն կնքեց Վեսելին Թոփալովի (Բուլղարիա) հետ, իսկ արագում` հաղթեց: 8-րդ փուլում երեւանցի գրոսմայստերը մրցեց Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) հետ: «Կույր» շախմատում նա առավելության հասավ մրցակցի նկատմամբ, իսկ արագում` ոչ-ոքի գրանցվեց: Լ.Արոնյանը վաստակել է 10,5 եւ միանձնյա շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Առաջատարին հաջորդում են Մագնուս Կառլսենը (Նորվեգիա)` 9,5, Պետեր Լեկոն (Հունգարիա)` 9, Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան), Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) եւ Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան)` 8,5-ական միավորով: Մրցաշարում մարտի 24-ին հանգստի օր է հայտարարված:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play