ԼԻՆԱՐԵՍԻ ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ 7,5 ՄԻԱՎՈՐՈՎ<br /> ԲԱԺԱՆԵՑ 3-4-ՐԴ ՏԵՂԵՐԸ<br />


ԼԻՆԱՐԵՍԻ ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ 7,5 ՄԻԱՎՈՐՈՎ
ԲԱԺԱՆԵՑ 3-4-ՐԴ ՏԵՂԵՐԸ

  • 10-03-2008 20:35:00   | Իսպանիա  |  Սպորտ
ԼԻՆԱՐԵՍ, 10 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիայի Լինարես քաղաքում մարտի 8-ին ավարտվեց շախմատի միջազգային սուպերմրցաշարը: Վերջին` 14-րդ, փուլում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Պետեր Լեկոյի (Հունգարիա) հետ, վաստակեց 7,5 միավոր եւ Վեսելին Թոփալովի (Բուլղարիա) հետ բաժանեց 3-4-րդ տեղերը: 8,5 միավորով հաղթող ճանաչվեց Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան): 8 միավորով 2-րդ տեղը գրավեց Մագնուս Կառլսենը (Նորվեգիա):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play