ԲԵԼՈՌՈՒՍԻԱՅԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ<br /> ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՑ<br />


ԲԵԼՈՌՈՒՍԻԱՅԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՑ

  • 21-07-2008 15:10:00   | Բելոռուս  |  Միջազգային
ՄԻՆՍԿ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բելոռուսիայի միավորված քաղաքացիական կուսակցության նախագահ Անատոլի Լեբեդկոն չի բացառում, որ բելոռուսական ընդդիմությունը կարող է հրաժարվել Բելոռուսիայի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի պատգամավորների ընտրություններին մասնակցելուց, որ կայանալու են 2008 թվականի սեպտեմբերի 28-ին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ինչպես հայտարարել է Լեբեդկոն, ընդդիմությունը «իրեն իրավունք է վերապահում հանել իր բոլոր թեկնածուներին քվեարկության հիմնական օրվանից մի քանի օր առաջ»: «Եթե մենք հասկանանք, որ դարձյալ 110 պատգամավորներին մեզ մոտ չեն ընտրելու, այլ նշանակելու են, մենք այդպիսի իրավունք մեզ կվերապահենք»,- նշել է նա: Կանխավ բելոռուս քաղաքական գործիչները եւ գործող խորհրդարանականները նշում էին, որ Բելոռուսիայի 2008 թվականի խորհրդարանական ընտրությունների առանձնահատկությունը ընդդիմության լայն մասնակցությունն է ընտրարշավի արդեն նախնական փուլերում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play