ԵՄ-Ն ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻՆ ԿՊԱՏԺԻ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ<br />


ԵՄ-Ն ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻՆ ԿՊԱՏԺԻ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ

  • 18-07-2008 17:26:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարում անբավարար ջանքերի համար իբրեւ պատիժ Եվրոպական հանձնաժողովը մտադիր է սառեցնել 610 միլիոն եվրոն (գրեթե 1 միլիարդ դոլար), որ նախատեսված է Բուլղարիային օգնություն ցուցաբերելու համար: Դրանից բացի, սպառնալիքի տակ են հայտնվել Շենգենյան գոտուն միանալու Բուլղարիայի հնարավորությունները, հաղորդում է «Ֆինմարկետը»: Կանխավ Եվրամիությունը սառեցրել է հարյուր միլիոնավոր եվրոներ, որ նախատեսվում էր ճանապարհների շինարարության եւ գյուղատնտեսության համար: Այժմ դրանց կարող է ավելանալ եւս 610 մլն. եվրո: Հաջորդ շաբաթ կհրապարակվի Եվրահանձնաժողովի զեկույցը, որտեղ, մասնավորապես, ասվում է, որ երկրի իշխանությունները պետք է պարտավորություն ստանձնեն մաքրելու Բուլղարիայի վարչական մարմինները հանցավոր տարրերից եւ այնպես անեն, որպեսզի «շռայլ օգնությունը, որ նա ստանում է ԵՄ-ից, հասնի իր քաղաքացիներին, այլ ոչ թե հափշտակվի կոռումպացված պաշտոնյաների կողմից, որոնք գործում են հանցավոր խմբերի հետ համատեղ»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play