ՄԱԿՔԵՅՆԸ ՉԵԽԻԱՆ ՇՓՈԹՈՒՄ Է ՉԵԽՈՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԵՏ<br />


ՄԱԿՔԵՅՆԸ ՉԵԽԻԱՆ ՇՓՈԹՈՒՄ Է ՉԵԽՈՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԵՏ

  • 18-07-2008 17:25:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդ, սենատոր Ջոն Մակքեյնը այս շաբաթ երկու անգամ Չեխիան անվանել է Չեխոսլովակիա: Այս մասին հաղորդում է «Վզգլյադ» թերթը: «Ինձ անհանգստացնում են այն քայլերը, որ ձեռնարկում է Ռուսաստանի կառավարությունը, որոնցից մեկը Չեխոսլովակիային նավթի մատակարարման նվազեցումն է»,- հայտարարել է Մակքեյնը Նյու Մեքսիկո նահանգում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Դրանից մեկ օր առաջ սենատորը նույն սխալն էր թույլ տվել Արիզոնայի նահանգում լրագրողների հետ զրույցի ժամանակ` կրկին օգտագործելով այժմ գոյություն չունեցող երկրի անվանումը: Չեխիայի Հանրապետության անվանման հետ կապված կազուսները թեկնածուի մոտ բավականին վաղուց են սկսվել: Այսպես, այս տարվա գարնանը ռադիոհարցազրույցի ժամանակ Մակքեյնը հավաստիացրել էր ունկնդիրներին, որ «սերտորեն կհամագործակցի Չեխոսլովակիայի եւ այլ երկրների հետ» ՀՀՊ շինարարության ոլորտում, իսկ ավելի վաղ անվանումները շփոթել էր 2007 թվականին նախընտրական բանավեճերի ընթացքում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play