ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔ<br />


ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔ

  • 09-07-2008 18:55:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի հարավում գտնվող միջուկային օբյեկտում տեղի է ունեցել չհարստացված ուրան պարունակող թափոնների արտահոսք, հաղորդում է BBC-ն: Մեկ լիտրում 12 գրամ չհարստացված ուրան պարունակող 30 հազար լիտր հեղուկ է ներծծվել հողի մեջ, թափոնները նաեւ լցվել են երկու գետերի մեջ: Արտահոսքը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան «Տրիկաստեն» ատոմային էլեկտրակայանի համալիրի ստորաբաժանումներից մեկում, որը գտնվում է Ֆրանսիայի հարավում` Ավինյոն քաղաքից 40 կմ հեռավորությամբ: Իշխանությունների հայտարարությամբ, բնակչության համար ռիսկը մեծ չէ, սակայն արգելվել է տեղի բնակիչներին ձուկ որսալ, լողալ եւ օգտագործել ջրհորների ջուրը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play