ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է «ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ» ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ<br /> ՕՐԸ<br />


ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է «ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ» ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ
ՕՐԸ

  • 07-07-2008 15:30:00   | Ճապոնիա  |  Միջազգային
ՏՈՅԱԿՈ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աֆրիկայի մի շարք երկրների առաջնորդների հետ աշխատանքային նախաճաշով սկսվել է «ութնյակի» գագաթնաժողովի առաջին օրը, որն անցկացվում է ճապոնական Տոյակո քաղաքում: Այն ամբողջովին նվիրված է տնտեսական եւ սոցիալական առումներով ետ մնացող այդ աշխարհամասի բազմաթիվ խնդիրների լուծման ուղիներին: «Ութնյակը», մասնավորապես, մտադիր է վերահաստատել մինչեւ 2010 թվականը մոլորակում աղքատությունը վերացնելու գլոբալ ջանքերի շրջանակում օգնությունը Աֆրիկային կրկնապատկելու իր խոստումը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, քննարկմանը մասնակցելու համար հրավիրված են Ալժիրի, Գանայի, Նիգերիայի, Սենեգալի, Տանզանիայի, Եթովպիայի եւ ՀԱՀ-ի նախագահները: Հանդիպմանը մասնակցում են Աֆրիկյան միության ղեկավարությունը, Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելիկը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play