ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՈՏ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԷԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՄԱՀԱՑԱԾ<br /> ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԸ<br />


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՈՏ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԷԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՄԱՀԱՑԱԾ
ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԸ

  • 19-06-2008 19:05:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ժամկետային զինվորական ծառայության ընթացքում մահացած զինվորների ծնողները հունիսի 19-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ կառավարության շենքի մոտ «Մի սպանեք մեր զինվորներին» գրությամբ պաստառով եւ իրենց որդիների լուսանկարներով: Նրանք լրագրողների հետ զրույցում հայտարարեցին, որ չափազանց դժգոհ են իրենց զավակների մահվան հանգամանքների քննության արդյունքներից, պահանջում են գտնել ու պատժել մեղավորներին: Հավաքվածների հետ զրուցեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա հավաստիացրեց, որ պատկան մարմինները զբաղվում են նշված զինվորների մահվան հանգամանքների բացահայտմամբ: Նախարարը առաջարկեց գրավոր դիմել նախարարությանը, հեռախոսի համարներ տվեց ցուցարարներին եւ խոստացավ մոտ ապագայում պատասխանել նրանց հարցերին: ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչը հավաքվածներին հայտնեց, որ նույն օրը ՀՀ գլխավոր դատախազությունում նրանց հետ պատրաստ է հանդիպել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Սակայն, ցուցարարները հրաժարվեցին այդ հանդիպումից:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play