ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀԵՏ<br />


ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀԵՏ

  • 13-06-2008 16:40:00   | Վատիկան Սիթի  |  Միջազգային
ՎԱՏԻԿԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր ջերմ բարեկամական եւ հոգեւոր մթնոլորտում կայացել է Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ: Միջնադարյան Սուրբ Հովհաննեսի աշտարակում 30 րոպե տեւած զրույցից հետո Հռոմի պապը եւ ԱՄՆ-ի նախագահը երկուսով առանց ուղեկցության զբոսնել են վատիկանյան այգիներում: Ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը, ԱՄՆ-ի նախագահը եւ Հռոմի պապը մասնավորապես քննարկել են Մերձավոր Արեւելքում առկա իրավիճակը: Վատիկան կատարած այցելությամբ ավարտվեց ամերիկյան նախագահի ուղեւորությունը Իտալիա, որը նրա եվրոպական շրջագայության հանգրվաններից մեկն էր:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play