ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵՑ<br /> ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 8 ՌԵԿՈՐԴ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵՑ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 8 ՌԵԿՈՐԴ

  • 10-04-2008 18:08:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վանաձորում ապրիլի 9-ին ավարտվեց Հայաստանի ծանրամարտի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցեցին 110 մարզիկներ: Իրենց քաշային կարգերում հաղթողներ դարձան Սմբատ Մարգարյանը (56 կգ), Դավիթ Գալստյանը (69 կգ), Աղասի Աղասյանը (77 կգ), Աղվան Մելիքյանը (85 կգ), Տարոն Սիմոնյանը (94 կգ, բոլորն էլ Երեւան), Ռուբեն Մամոյանը (62 կգ, Էջմիածին): 2 ծանրորդներ նաեւ հանրապետական ռեկորդների հեղինակ դարձան: Սեւակ Մանուկյանը (105 կգ, Քասախ) երկամարտում ցույց տվեց 387 կգ արդյունք եւ սահմանեց 3 ռեկորդ: Գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը (Արարատ) երկամարտում գումարային 410 կգ-ով սահմանեց հանրապետական 5 ռեկորդ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play