Կնեսետը Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկել է եւս մեկ օրինագիծ <br /> <br /> <br />


Կնեսետը Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկել է եւս մեկ օրինագիծ


  • 01-07-2011 09:06:32   | Իսրայել  |  Քաղաքական
Իսրայելի Կնեսետը եւս մեկ օրինագիծ է քննարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Asbarez»‰ թերթը՝ վկայակոչելով Հայ դատի‰ Երուսաղեմի գրասենյակի ղեկավար Հակոբ Սեւանին, Կնեսետի որոշմամբ, Իսրայելի` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու մասին օրինագիծը քննարկվելու է կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովում, որն էլ տալու է իր եզրակացությունը: Հունիսի 29-ին անցկացված քննարկման ժամանակ պատգամավոր Արյե Էլդադը ներկայացրել է փաստաթուղթը, որը նախատեսում է Հայոց ցեղասպանության հարցի ընդգրկումը Իսրայելի կրթական ու ուսումնական ծրագրերում: Որոշմանը դեմ է քվեարկել Կնեսետի՝ ադրբեջանական ծագմամբ միայն մեկ պատգամավոր: Կառավարության ներկայացուցիչ Ուզի Լանդաուն նկատել է, որ թեեւ Թել-Ավիվը կարծում է, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է միասնաբար լուծեն խնդիրը, կառավարությունը չի առարկում հարցը Կնեսետում քննարկելուն: Սա երկրորդ օրինագիծն է Ցեղասպանության մասին, որ քննարկման է դրվում Կնեսետում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play