ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ՓԵՍԱՆ ՀԵՌԱԿԱ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 20<br /> ՏԱՐՎԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ<br />


ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ՓԵՍԱՆ ՀԵՌԱԿԱ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 20
ՏԱՐՎԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ

  • 26-03-2008 17:39:00   | Ղազախստան  |  Միջազգային
ԱՍՏԱՆԱ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նախկին փեսան` Ռահատ Ալիեւը եւ հանրապետության ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահ Ալնուր Մուսաեւը հեռակա դատապարտվել են 20 տարվա ազատազրկման պետական հեղաշրջում նախապատրաստելու համար, հաղորդում է Ղազախստանի գլխավոր դատախազությունը: Այսօր Ակմոլայի կայազորի զինվորական դատարանում ավարտվել է Ղազախստանի 16 քաղաքացիների, այդ թվում Ալիեւի, Ալնուր Մուսաեւի եւ մյուսների նկատմամբ քրեական գործի քննությունը: Խմբի անդամները մեղադրվում էին ծանր հանցագործություններում: Դատավարության ընթացքում ապացուցվել է, որ Ալիեւի ղեկավարությամբ իրականացվել է երկրում իշխանության բռնազավթման նախապատրաստություն: Ռահատ Ալիեւը եւ Ալնուր Մուսաեւը թաքնվում են արտասահմանում: Ղազախստանի նախագահի նախկին փեսան կտրականապես հերքում է իր դեմ հարուցված մեղադրանքը` հայտարարելով, որ ինքը քաղաքական ինտրիգների զոհ է դարձել այն բանից հետո, երբ իր նախագահական հավակնությունների մասին իմացել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play