ԿՈՍՈՎՍԿԱ-ՄԻՏՐՈՎԻՑԱՅԻ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՐՅՈՒՐԻՑ<br /> ԱՎԵԼԻ ՄԱՐԴ Է ՏՈՒԺԵԼ<br />


ԿՈՍՈՎՍԿԱ-ՄԻՏՐՈՎԻՑԱՅԻ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՐՅՈՒՐԻՑ
ԱՎԵԼԻ ՄԱՐԴ Է ՏՈՒԺԵԼ

  • 17-03-2008 19:30:00   |   |  Միջազգային
ՊՐԻՇՏԻՆԱ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կոսովսկա-Միտրովիցա քաղաքում անկարգությունների ընթացքում տարբեր աստիճանի ծանրության վերքեր են ստացել հարյուրից ավելի մարդ, հաղորդել են բելգրադյան ԶԼՄ-ները: Տեղի հիվանդանոցից ստացված հաղորդումների համաձայն, ներկա պահի դրությամբ այնտեղ ընդունել են մոտ յոթանասուն տուժածների: Նրանցից 15-ի վիճակը համարվում է ծանր: Հայտնի է նաեւ KFOR ռազմական առաքելության ֆրանսիական զորակազմից ութ տուժածների, ՄԱԿ-ի քաղաքացիական առաքելության ոստիկանության ուկրաինական ստորաբաժանումից` 13 եւ 23 լեհ ոստիկանների մասին: ՄԱԿ-ի քաղաքացիական առաքելության ոստիկանության հատուկ ուժերի (UNMIK) աշխատակիցները, ինչպես նաեւ KFOR զինծառայողները երկուշաբթի վաղ առավոտյան գրոհով վերցրել են Կոսովսկա-Միտրովիցայի դատարանի շենքը, որը ուրբաթ օրվանից գրավել էին արդարադատության սերբ աշխատողները: Կալանվածներին դուրս բերելու փորձի ժամանակ քաղաքում սկսվել են զանգվածային անկարգություններ, որոնց մասնակցում էին մի քանի հարյուր սերբեր: Ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը, ՄԱԿ-ի ոստիկանության հրամանատարությունը որոշում է ընդունել ոստիկաններին դուրս բերել Կոսովսկա-Միտրովիցա քաղաքից: Այնտեղ կարգուկանոնը կպահպանեն KFOR-ի զինծառայողները: Նշվում է նաեւ, որ ՄԱԿ-ի առաքելությունը երկխոսություն է վարում Սերբիայի կառավարության ներկայացուցիչների եւ Կոսովսկա-Միտրովիցայի սերբ ղեկավարների հետ այնտեղ իրավիճակը կարգավորելու նպատակով:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play