ՔԱԹԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿՆԵՐԸ<br /> ԱՆՄԱՍՆ ՄՆԱՑԻՆ ԽԱՂԱՐԿՎԱԾ ՊԱՐԳԵՎՆԵՐԻՑ<br />


ՔԱԹԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿՆԵՐԸ
ԱՆՄԱՍՆ ՄՆԱՑԻՆ ԽԱՂԱՐԿՎԱԾ ՊԱՐԳԵՎՆԵՐԻՑ

  • 10-03-2008 18:42:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 2-8-ին Քաթարում անցկացվեց սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի մրցաշարը (առանձին գործիքներից), որին մասնակցեցին 48 երկրների 150 մարզիկներ: Հայաստանի ներկայացուցիչներից Հարություն Մերդինյանը նժույգ թափերում գրավեց 10-րդ, Վահագն Ստեփանյանը զուգափայտերի վրա` 12-րդ, իսկ Դավիթ Ավետիսյանը նույն գործիքի վրա` 25-րդ տեղը: Հայաստանի հավաքականն այժմ կնախապատրաստվի Լոզանում մայիսի 2-ին մեկնարկելիք Եվրոպայի թիմային առաջնությանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play