ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ 17-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ<br /> ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 8 ԹԻՄԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ 17-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 8 ԹԻՄԵՐ

  • 05-03-2008 18:31:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցեն 8 թիմեր, որոնք վիճակահանությամբ դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ. 1. «Արարատ» (Երեւան), 2. Ուլիս (Երեւան), 3. «Բանանց» (Երեւան), 4. «Շիրակ» (Գյումրի), 5. «Միկա» (Աշտարակ), 6. «Գանձասար» (Կապան), 7. «Փյունիկ» (Երեւան), 8. «Կիլիկիա» (Երեւան): 1-ին փուլում, որը նախատեսված է ապրիլի 6-ին, տեղի կունենան «Արարատ» - «Կիլիկիա», «Փյունիկ» - «Ուլիս», «Միկա» - «Շիրակ», «Գանձասար» - «Բանանց» հանդիպումները: Առաջնության վերջնական խաղացանկը կհրապարակվի առաջիկա օրերին: Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի մրցաշարին նույնպես կմասնակցեն 8 թիմեր:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play