ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆՇԱՆԱՌՈՒՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ<br /> ԵԶՐԱՓԱԿԻՉ ՉԱՆՑԱՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆՇԱՆԱՌՈՒՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՉԱՆՑԱՆ

  • 28-02-2008 18:22:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շվեյցարիայի Վինտերտուր քաղաքում մեկնարկել է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Երիտասարդական մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնը Անդրանիկ Փիլոսյանն է: Ատրճանակով վարժությունում նա հավաքեց 572 միավոր եւ գրավեց 9-րդ տեղը: Ա.Փիլոսյանին ընդամենը 1 միավոր չբավարարեց եզրափակիչ անցնելու մտնելու համար: Ռոմիկ Վարդումյանը 558 միավորով 16-րդն է: Իսկ Նորայր Առաքելյանը 543 միավորով մնաց ետնապահների շարքում: Մեծահասակների մրցաշարում Հայաստանից հանդես կգան Նորյար Բախտամյանը (ատրճանակ) եւ Անի Առաքելյանը (հրացան):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play