ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ ԵՆ ՄԻՆՉԵՎ<br /> ՄԱՐՏԻ 11-Ը<br />


ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ ԵՆ ՄԻՆՉԵՎ
ՄԱՐՏԻ 11-Ը

  • 26-02-2008 18:30:00   | Լիբանան  |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լիբանանի նախագահական ընտրությունները դարձյալ հետաձգվել են, այս անգամ մինչեւ մարտի 11-ը: Լիբանանի խորհրդարանի խոսնակը երկուշաբթի հայտարարել է, որ Լիբանանի խորհրդարանի նիստը, որի ընթացքում պետք է ընտրվի պետության ղեկավարը, փետրվարի 26-ից հետաձգվում է մարտի 11-ին: Սա արդեն 15-րդ անգամ է, սկսած 2007 թվականի սեպտեմբերի 25-ից, որ խոր քաղաքական ճգնաժամով համակված երկրում հետաձգվում է ընտրությունների օրը: Պետության ղեկավարի աթոռը Լիբանանում թափուր է մնում անցած տարվա նոյեմբերի 24-ից:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play