ՀԱՅԱՍՏԱՆԻ 5 ՀՐԱՁԻԳՆԵՐ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ եՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 5 ՀՐԱՁԻԳՆԵՐ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ եՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 25-02-2008 18:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 24-ից մարտի 2-ը Շվեյցարիայի Վինտերտուր քաղաքում կանցկացվի հրաձգության Եվրոպայի մեծահասակների եւ երիտասարդների առաջնությունը: Մեծահասակների մրցաշարին Հայաստանից կմասնակցեն Նորայր Բախտամյանը (ատրճանակ) եւ Անի Առաքելյանը (հրացան): Երիտասարդների պայքարում հանդես կգան Ռոմիկ Բարդումյանը, Անդրանիկ Փիլոսյանը եւ Նորայր Առաքելյանը (3-ն էլ ատրճանակ): Հայաստանի հավաքականը մրցավայր է ուղեկցել գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play