ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄՈՐԵԼԻԱ-ԼԻՆԱՐԵՍ ՇԱԽՄԱՏԻ<br /> ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐԻՆ<br />


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄՈՐԵԼԻԱ-ԼԻՆԱՐԵՍ ՇԱԽՄԱՏԻ
ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐԻՆ

  • 13-02-2008 16:38:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 13-ին Մեքսիկայի Մորելիա քաղաքում նախատեսված է շախմատի ամենաբարձր` 21-րդ կարգի, սուպերմրցաշարի վիճակահանությունը: Մրցաշարի առաջին մասը կանցկացվի փետրվարի 15-23-ին Մորելիայում, իսկ երկրորդը` փետրվարի 28-ից մարտի 7-ը Իսպանիայի Լինարես քաղաքում: Մրցաշարին կմասնակցեն 8 ուժեղագույն գրոսմայստերներ` Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա), Պետեր Լեկոն (Հունգարիա), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Լեւոն Արոնյանը (Հայաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան) եւ Մագնուս Կառլսենը (Նորվեգիա): Նշենք, որ Լեւոն Արոնյանը Մորելիա-Լինարես մրցաշարի 2006թ.-ի հաղթողն է:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play