ԻՐԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԴԱՐՁԱՆ<br /> ԱՎԵՏԻՔ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ՍԻՐԱՆՈՒՇ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԸ ԵՎ ԼԻԼԻԹ ԳԱԼՈՅԱՆԸ<br />


ԻՐԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԴԱՐՁԱՆ
ԱՎԵՏԻՔ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ՍԻՐԱՆՈՒՇ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԸ ԵՎ ԼԻԼԻԹ ԳԱԼՈՅԱՆԸ

  • 11-02-2008 14:06:00   | Իրան  |  Սպորտ
ՈՒՐՄԻԱ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրանի Ուրմիա քաղաքում փետրվարի 3-10-ին անցկացվեց շախմատի «Ֆաջր» միջազգային ավանդական մրցաշարը: 247 մասնակիցների պայքարում Ավետիք Գրիգորյանը 11 հնարավորից վաստակեց 9 միավոր ու գրավեց 2-րդ տեղը: Իսկ առաջինը Ղայեմ Մաղամին էր (Իրան, 9,5 միավոր): Կանանց մրցաշարի մասնակից 70 շախմատիստների պայքարում 9 հնարավորից 7-ական միավոր վաստակեցին եւ 1-4-րդ տեղերը համապատասխանաբար բաժանեցին (անհատական գործակիցներով) Լիլիթ Գալոյանը, Սիրանուշ Անդրիասյանը, Նինո Բացիաշվիլին եւ Սոֆիկո Տերելաձեն (Վրաստան):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play