ԱԶԱՏ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ<br /> ԿԱԶՄԱՎՈՐՎԵՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ<br />


ԱԶԱՏ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ
ԿԱԶՄԱՎՈՐՎԵՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ

  • 04-02-2008 19:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 1-3-ին Երեւանի «Աշխատանք» մարզադահլիճում անցկացվեց Հայաստանի ազատ ըմբշամարտի առաջնությունը, որին մասնակցեցին տարբեր մարզերի 90 ներկայացուցիչներ: Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններ դարձան Միհրան Ջաբուրյանը (55 կգ, Երեւան), Մարտին Բերբերյանը (60 կգ, Երեւան), Համազասպ Հովսեփյանը (66 կգ, Արտաշատ), Սուրեն Մարկոսյանը (74 կգ, Գառնի), Հարություն Ենոքյանը (84 կգ, ԲԿՄԱ), Էդգար Ենոքյանը (96 կգ, ԲԿՄԱ) եւ Վահան Գրիգորյանը (120 կգ, Երեւան): Առաջնության արդյունքներով կազմավորվեց ՀՀ ազգային հավաքական, որը փետրվարի 10-ին ուսումնամարզական հավաքի կմեկնի Կիեւ: Այնտեղ հավաքականը կմասնակցի փետրվարի 22-ին մեկնարկելիք միջազգային մրցաշարին: Այնուհետեւ թիմը կվերադառնա Հայաստան եւ կնախապատրաստվի մարտի 30-ին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play