ԳՅՈՒՄՐԵՑԻ ՁՅՈՒԴՈԻՍՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ<br /> «ՊԵԿԻՆ-2008»-Ի ՈՒՂԵԳԻՐ<br />


ԳՅՈՒՄՐԵՑԻ ՁՅՈՒԴՈԻՍՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ
«ՊԵԿԻՆ-2008»-Ի ՈՒՂԵԳԻՐ

  • 28-01-2008 17:55:00   | Բուլղարիա  |  Սպորտ
ՍՈՖԻԱ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 25-27-ին Սոֆիայում եւ Թբիլիսիում տեղի ունեցան կանանց եւ տղամարդկանց ձյուդոյի միջազգային վարկանիշային մրցաշարեր: Սոֆիայում Անուշ Հակոբյանը (52 կգ, Նոր Հաճն) պարտություններ կրեց, իսկ Թբիլիսիում Հովհաննես Դաթվյանը (60 կգ, Գյումրի) գրավեց 5-րդ տեղը եւ նվաճեց «Պեկին-2008»-ի օլիմպիական ուղեգիր: Հակոբ Առաքելյանը (90 կգ, Երեւան) եզրափակեց առաջին 7-յակը: Նշենք, որ Հայաստանի ձյուդոիստներից Պեկին մեկնելու ուղեգիր է նվաճել նաեւ Արմեն Նազարյանը (66 կգ, Հրազդան): Այսպիսով, Հայաստանի օլիմպիականների թիվը հասավ 13-ի:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play