ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ<br /> ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԷՐ ԱՅՑԵԼԵԼ ԱՄՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ<br /> ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ
ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԷՐ ԱՅՑԵԼԵԼ ԱՄՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ

  • 23-01-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեծամորի ատոմակայանի ներկա կարգավիճակին եւ վերջինիս փոխարինման նպատակով նոր ատոմակայանի կառուցման Հայաստանի ծրագրերին ծանոթանալու նպատակով հունվարի 21-22-ին Հայաստանում էր գտնվում ԱՄՆ Միջուկային վերահսկման հանձնաժողովի հանձնակատար դոկտոր Փիթեր Բ. Լայոնզը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հաղորդեցին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատնից, դոկտոր Լայոնզը Հայաստանի պաշտոնյաների հետ դիտարկել է այն ուղիները, որոնցով ԱՄՆ Միջուկային վերահսկման հանձնաժողովը կարող է օգնել Հայաստանին ստեղծելու այն կարգավորող ենթակառուցվածքը, որն անհրաժեշտ է նոր ատոմակայանի լիցենզավորման համար: Այցելության ընթացքում պարոն Լայոնզը հանդիպել է ՀՀ էներգետիկայի, արտաքի գործերի, բնապահպանության նախարարությունների եւ Հայպետատոմհսկողության պաշտոնյաներին: Նա նաեւ այցելություն է կատարել Մեծամորի ատոմակայան:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play