ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԾԱՆՕԹԱՆԱԼՈՒ<br /> ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԷՐ ԱՅՑԵԼԵԼ ԱՄՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ<br /> ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԾԱՆՕԹԱՆԱԼՈՒ
ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԷՐ ԱՅՑԵԼԵԼ ԱՄՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ
ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ

  • 23-01-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեծամօրի ատոմակայանի ներկայ կարգավիճակին եւ վերջինիս փոխարինման նպատակով նոր ատոմակայանի կառուցման Հայաստանի ծրագրերին ծանօթանալու նպատակով յունվարի 21-22-ին Հայաստանում էր գտնւում ԱՄՆ Միջուկային վերահսկման յանձնաժողովի յանձնակատար դոկտոր Փիթեր Բ. Լայոնզը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին հաղորդեցին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատնից, դոկտոր Լայոնզը Հայաստանի պաշտօնեաների հետ դիտարկել է այն ուղիները, որոնցով ԱՄՆ Միջուկային վերահսկման յանձնաժողովը կարող է օգնել Հայաստանին ստեղծելու այն կարգաւորող ենթակառուցվածքը, որն անհրաժեշտ է նոր ատոմակայանի լիցենզաւորման համար: Այցելութեան ընթացքում պարոն Լայոնզը հանդիպել է ՀՀ էներգետիկայի, արտաքի գործերի, բնապահպանութեան նախարարութիւնների եւ Հայպետատոմհսկողության պաշտօնեաներին: Նա նաեւ այցելութիւն է կատարել Մեծամօրի ատոմակայան:
  -   Տնտեսութիւն