ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԿԲԱՑՎԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ<br /> «ՊՐՈԿՐԵԴԻՏԲԱՆԿ»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ<br />


ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԿԲԱՑՎԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ
«ՊՐՈԿՐԵԴԻՏԲԱՆԿ»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ

  • 18-01-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 5-ին պաշտոնապես կբացվի գերմանական «ՊրոԿրեդիԲանկ»-ի հայաստանյան մասնաճյուղը: Այս մասին հունվարի 18-ի ասուլիսում հայտնեց Գերմանիայի պետական «Վերականգնման վարկերի բանկի» (KfW-Kreditenschaft fur Wiederaufbau) Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Գեւորգյանը: Նրա խոսքերով, Հայաստանի մասնաճյուղը, որի կապիտալի 17%-ը պատկանելու է KfW-ին ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին, կլինի 23-րդը «ՊրոԿրեդիտԲանկ»-ի միջազգային ցանցում: Ըստ Կ.Գեւորգյանի, դա կլինի առաջին դեպքը, երբ KfW-ն մասնաբաժին կունենա Հայաստանում գործող բանկի կապիտալում: KfW-ի ներկայացուցիչը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, այդ բանկը 2009թ.-ի վերջից այլեւս չի ֆինանսավորի միջկառավարական պայմանագրի հիման վրա իրականացվող «ՀՀ բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացման ծրագիրը»: Նախատեսվում է, որ արդեն մասնավոր հիմունքներով KfW-ն փոքր եւ միջին բիզնեսի ու հիփոթեքային վարկավորման համար վարկային միջոցներ կտրամադրի «ՊրոԿրեդիտԲանկ»-ի հայկական մասնաճյուղին, հնարավոր է նաեւ Հայաստանում գործող այլ բանկերի: Կ.Գեւորգյանը հիշեցրեց, որ արդեն 2006թ.-ին KfW-ն 10 մլն դոլարի չափով վարկային միջոցներ է տրամադրել «ԱԿԲԱ-Կրեդի Ագրիկոլ» բանկին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play