ՓԵՏՐՈՒԱՐԻ 5-ԻՆ ՊԱՇՏՕՆԱՊԷՍ ԿԲԱՑՈՒԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ<br /> «ՊՐՈԿՐԵԴԻՏԲԱՆԿ»-Ի ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՄԱՍՆԱՃԻՒՂԸ<br />


ՓԵՏՐՈՒԱՐԻ 5-ԻՆ ՊԱՇՏՕՆԱՊԷՍ ԿԲԱՑՈՒԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ
«ՊՐՈԿՐԵԴԻՏԲԱՆԿ»-Ի ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՄԱՍՆԱՃԻՒՂԸ

  • 18-01-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 5-ին պաշտօնապէս կբացուի գերմանական «պրոկրեդիբանկ»-ի հայաստանեան մասնաճիւղը: Այս մասին յունվարի 18-ի ասուլիսում յայտնեց Գերմանիայի պետական «Վերականգնման վարկերի բանկի» (KfW-Kreditenschaft fur Wiederaufbau) Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Գեւորգեանը: Նրա խօսքերով, Հայաստանի մասնաճիւղը, որի կապիտալի 17%-ը պատկանելու է KfW-ին ու Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկին, կլինի 23-րդը «պրոկրեդիտբանկ»-ի միջազգային ցանցում: Ըստ Կ.Գեւորգեանի, դա կլինի առաջին դէպքը, երբ KfW-ն մասնաբաժին կունենայ Հայաստանում գործող բանկի կապիտալում: KfW-ի ներկայացուցիչը նշեց, որ, ամենայն հաւանականութեամբ, այդ բանկը 2009թ.-ի վերջից այլեւս չի ֆինանսաւորի միջկառավարական պայմանագրի հիման վրայ իրականացyող «ՀՀ բնակարանային ֆինանսաւորման կայուն շուկայի զարգացման ծրագիրը»: Նախատեսւում է, որ արդէն մասնաւոր հիմունքներով KfW-ն փոքր եւ միջին բիզնեսի ու հիփոթեքային վարկաւորման համար վարկային միջոցներ կտրամադրի «պրոկրեդիտբանկ»-ի հայկական մասնաճիւղին, հնարաւոր է նաեւ Հայաստանում գործող այլ բանկերի: Կ.Գեւորգեանը յիշեցրեց, որ արդէն 2006թ.-ին KfW-ն 10 մլն դոլարի չափով վարկային միջոցներ է տրամադրել «ԱԿԲԱ-Կրեդի Ագրիկոլ» բանկին:
  -   Տնտեսութիւն