ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԵՎ «ԱՐԱ ԵՎ ՄԱՐԱԼ» ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ<br /> ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ<br />


ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԵՎ «ԱՐԱ ԵՎ ՄԱՐԱԼ» ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  • 18-01-2008 18:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 18-ին ամփոփվեցին Հայաստանի Թեքեյան մշակութային միության (ՀԹՄՄ) հայտարարած «Վահան Թեքեյան» եւ «Արա եւ Մարալ» ամենամյա մրցույթների արդյունքները: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ եւ մտավորականներ: «Վահան Թեքեյան» մրցույթի հաղթողներին 1000-ական ԱՄՆ դոլար դրամական պարգեւներ հանձնվեցին 7 անվանակարգերում: Գրականության անվանակարգում «Վահան Թեքեյան» մրցանակը շնորհվեց Լյուդվիգ Դուրյանին` «Մեր տարիքն Արարատն է» գրքի համար: Ռադիոհեռուստատեսության բնագավառում հաղթող ճանաչվեց Արտեմ Սարգսյանը` «Դարը» հեղինակային հաղորդաշարի համար, իսկ «Ազգ» օրաթերթում հրապարակված լավագույն հոդվածների համար «Հակոբ Վարդիվառյան» մրցանակի արժանացավ նույն թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Սոցիալ-քաղաքական երգիծանք անվանակարգում «Դավիթի պարսատիկից» մրցանակը շնորհվեց Արամայիս Սահակյանին` «Ծիծաղի տուն» հեղինակային հաղորդաշարի համար: Կերպարվեստի ասպարեզում հաղթող ճանաչվեց Վարուժան Վարդանյանը: «Գեղանկարչություն» անվանակարգում նրան մրցանակ շնորհվեց «Տիրամայրը մանկան հետ» կտավի համար, «Քանդակ» անվանակարգում մրցանակը շնորհվեց Գետիկ Բաղդասարյանին` «Եղիշե Չարենց» դիմաքանդակի համար: «Երաժշտություն» անվանակարգում մրցանակի արժանացավ Ջիվան Գասպարյանը` «Հին ու նոր հուշեր» ձայներիզի համար: «Արա եւ Մարալ» մանկապատանեկան մրցույթում հաղթող ճանաչվեց Ռուբեն Հախվերդյանը` «0-ից 100 տարեկան երեխաներին» գիրք-ձայնասկավառակի համար:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play