ԻՍՐԱՅԵԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ 440-ԻՑ ԱՎԵԼԻ<br /> ՊԱՂԵՍՏԻՆՑԻ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ<br />


ԻՍՐԱՅԵԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ 440-ԻՑ ԱՎԵԼԻ
ՊԱՂԵՍՏԻՆՑԻ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ

  • 19-11-2007 19:03:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի կառավարությունը նոյեմբերի 19-ին Աննապոլիսում կայանալիք (ԱՄՆ, Մերիլենդի նահանգ) Մերձավոր Արեւելքին նվիրված միջազգային խորհրդաժողովից առաջ հաստատել է որպես բարի կամքի դրսեւորում 441 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակելու առաջարկությունը: Կաբինետին համապատասխան առաջարկով դիմել է վարչապետ Էհուդ Օլմերտը: Բանտարկյալները ազատ կարձակվեն ոչ վաղ, քան ներվողների ցուցակների հրապարակումից մեկ օր անց: Իսրայելում ստանդարտ այդ ընթացակարգը կիրառվում է, որպեսզի քաղաքացիներին հնարավորություն տան բողոքարկելու կառավարական որոշումը այն անձանց առնչությամբ, որոնք, հնարավոր հայցատուների կարծիքով, չեն կարող ազատության մեջ հայտնվել մինչեւ պատժաժամկետի լրանալը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play