«ՎԻՄՊԵԼԿՈՄ»-Ն ԱՐԴԵՆ «ԱՐՄԵՆՏԵԼ»-ՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ Է ՄՈՏ 63 ՄԼՆ ԱՄՆ<br /> ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ<br />


«ՎԻՄՊԵԼԿՈՄ»-Ն ԱՐԴԵՆ «ԱՐՄԵՆՏԵԼ»-ՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ Է ՄՈՏ 63 ՄԼՆ ԱՄՆ
ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

  • 16-11-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «ԱրմենՏել»-ի նոր սեփականատեր ռուսական «Վիմպելկոմ» ընկերությունն արդեն ներդրել է մոտ 63 մլն ԱՄն դոլար, իսկ մինչեւ տարեվերջ այդ թիվը կհասնի 90 մլն դոլարի: Ինչպես նոյեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում նշեց ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը, ներդրումները հիմնականում ուղղվել են բոլոր տիպի ցանցերի արդիականացմանը: Ըստ նրա, շուտով կավարտվի Երեւանի եւ գյուղերի հեռախոսակայանների թվայնացման գործընթացը: Օ.Բլիզնյուկը հերքեց լուրերը, թե ֆիքսված հեռախոսակապը վաճառելու հետ կապված ընկերության աշխատակիցներին ազատում են աշխատանքից: Նրա պարզաբանմամբ, դա արվում է օրենքի սահմաններում, ըստ որի, որոշ կատեգորիայի աշխատակիցների համար առկա են տարիքային սահմանափակումներ: Օ.Բլիզնյուկը միաժամանակ նշեց, որ կան պրոֆեսիոնալներ, որոնց աշխատանքից ազատելը ընկերության համար խնդիրներ է առաջացնում, քանի որ նրանց փոխարինողներ դժվար է գտնել:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play