«ՎԻՄՊԵԼԿՈՄ»-Ն ԱՐԴԷՆ «ԱՐՄԷՆՏԵԼ»-ՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ Է ՄՕՏ 63 ՄԼՆ ԱՄՆ<br /> ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ<br />


«ՎԻՄՊԵԼԿՈՄ»-Ն ԱՐԴԷՆ «ԱՐՄԷՆՏԵԼ»-ՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ Է ՄՕՏ 63 ՄԼՆ ԱՄՆ
ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

  • 16-11-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «արմէնտել»-ի նոր սեփականատեր ռուսական «Վիմպելկոմ» ընկերութիւնն արդէն ներդրել է մօտ 63 մլն ամն դոլար, իսկ մինչեւ տարեվերջ այդ թիւը կհասնի 90 մլն դոլարի: Ինչպէս նոյեմբերի 16-ին լրագրողների հետ զրոյցում նշեց ընկերութեան գլխաւոր տնօրէն Օլեգ Բլիզնյուկը, ներդրումները հիմնականում ուղղուել են բոլոր տիպի ցանցերի արդիականացմանը: Ըստ նրա, շուտով կաւարտուի Երեւանի եւ գիւղերի հեռախոսակայանների թուայնացման գործընթացը: Օ.Բլիզնյուկը հերքեց լուրերը, թէ ֆիքսուած հեռախօսակապը վաճառելու հետ կապուած ընկերութեան աշխատակիցներին ազատում են աշխատանքից: Նրա պարզաբանմամբ, դա արւում է օրէնքի սահմաններում, ըստ որի, որոշ կատեգորիայի աշխատակիցների համար առկայ են տարիքային սահմանափակումներ: Օ.Բլիզնյուկը միաժամանակ նշեց, որ կան պրոֆեսիոնալներ, որոնց աշխատանքից ազատելը ընկերութեան համար խնդիրներ է առաջացնում, քանի որ նրանց փոխարինողներ դժուվար է գտնել:
  -   Տնտեսութիւն