ԱՅՍ ՏԱՐՎԱ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ 2006 Թ.-Ի ՆՈՒՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ԹՂԹԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ<br /> 1,3 ԱՆԳԱՄ ԱՃԵԼ Է<br />


ԱՅՍ ՏԱՐՎԱ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ 2006 Թ.-Ի ՆՈՒՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ԹՂԹԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ
1,3 ԱՆԳԱՄ ԱՃԵԼ Է

  • 13-11-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ առեւտրային բանկերի կողմից 2007թ.-ի երրորդ եռամսյակի ընթացքում թղթային եղանակով կատարված վճարումները կազմել են վերջիններիս ընդհանուր վճարումների ծավալի 13,6%-ը եւ քանակի 0,37%-ը (նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ ծավալը ավելացել է 1,3 անգամ, քանակը պահպանվել է գրեթե նույն մակարդակի վրա): ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայության համաձայն, ԿԲ-ի միջոցով թղթային եղանակով իրականացված վճարումների միջին օրական քանակը կազմել է 170 փոխանցում` 5,3 մլրդ ՀՀ դրամ (ավելի քան 15 մլն 688 հազար ԱՄՆ դոլար) ծավալով (2006թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ փոխանցումների միջին օրական ծավալը աճել է 3 մլրդ դրամով), իսկ մեկ թղթային փոխանցման միջին ծավալը 2006թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ աճել է մոտ 16 մլն դրամով եւ կազմել 31,3 մլն դրամ: Թղթային եղանակով փոխանցումների աճը պայմանավորված է հիմնականում ռեպո եւ հակադարձ-ռեպո գործառնություններով: 2007թ.-ի երրորդ եռամսյակի ընթացքում առեւտրային բանկերի միջեւ թղթային եղանակով իրականացվել է 8,9 մլրդ դրամ ծավալով 23 փոխանցում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play