ԱՅՍ ՏԱՐՈՒԱՅ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ 2006 Թ.-Ի ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ԹՂԹԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՒԱԼԸ<br /> 1,3 ԱՆԳԱՄ ԱՃԵԼ Է<br />


ԱՅՍ ՏԱՐՈՒԱՅ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ 2006 Թ.-Ի ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ԹՂԹԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՒԱԼԸ
1,3 ԱՆԳԱՄ ԱՃԵԼ Է

  • 13-11-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ առեւտրային բանկերի կողմից 2007թ.-ի երրորդ եռամսյակի ընթացքում թղթային եղանակով կատարուված վճարումները կազմել են վերջիններիս ընդհանուր վճարումների ծաւալի 13,6%-ը եւ քանակի 0,37%-ը (նախորդ տարուայ երրորդ եռամսյակի համեմատ ծաւալը աւելացել է 1,3 անգամ, քանակը պահպանուել է գրեթէ նոյն մակարդակի վրայ): ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայութեան համաձայն, ԿԲ-ի միջոցով թղթային եղանակով իրականացուած վճարումների միջին օրական քանակը կազմել է 170 փոխանցում` 5,3 մլրդ ՀՀ դրամ (աւելի քան 15 մլն 688 հազար ԱՄՆ դոլար) ծաւալով (2006թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ փոխանցումների միջին օրական ծաւալը աճել է 3 մլրդ դրամով), իսկ մէկ թղթային փոխանցման միջին ծաւալը 2006թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ աճել է մօտ 16 մլն դրամով եւ կազմել 31,3 մլն դրամ: Թղթային եղանակով փոխանցումների աճը պայմանաւորուած է հիմնականում ռեպո եւ հակադարձ-ռեպո գործառնութիւններով: 2007թ.-ի երրորդ եռամսյակի ընթացքում առեւտրային բանկերի միջեւ թղթային եղանակով իրականացուել է 8,9 մլրդ դրամ ծաւալով 23 փոխանցում:
  -   Տնտեսութիւն