ՀՀ-ՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ<br />


ՀՀ-ՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

  • 08-11-2007 22:20:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հանրապետության կայուն տնտեսական զարգացումը խթանելու եւ մրցունակությունը բարձրացնելու նպատակով, ՀՀ կառավարությունը նոյեմբերի 8-ին նիստում որոշում է ընդունել ազգային մրցունակության խորհուրդ ստեղծելու մասին: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հաստատվել է խորհրդի հիմնական եւ ռոտացիոն կարգով ընդգրկվող անդամների կազմը` ՀՀ վարչապետի նախագահությամբ, ինչպես նաեւ խորհրդի կանոնադրությունը: Սահմանվել է, որ ազգային մրցունակության խորհրդի կազմում ռոտացիոն կարգով ընդգրկվող անդամների անհատական կազմը հաստատվում եւ փոփոխվում է խորհրդի կողմից սահմանված ընթացակարգին համապատասխան` ՀՀ վարչապետի որոշմամբ` վեց ամիսը մեկ անգամ: Սահմանվել է նաեւ, որ ազգային մրցունակության խորհուրդն աշխատանքները կազմակերպում է իր կողմից սահմանված ընթացակարգին համապատասխան:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play