ՀՀ-ՈՒՄ ԿՍՏԵՂԾՈՒԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ<br />


ՀՀ-ՈՒՄ ԿՍՏԵՂԾՈՒԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

  • 08-11-2007 22:20:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հանրապետութեան կայուն տնտեսական զարգացումը խթանելու եւ մրցունակությունը բարձրացնելու նպատակով, ՀՀ կառավարութիւնը նոյեմբերի 8-ին նիստում որոշում է ընդունել ազգային մրցունակութեան խորհուրդ ստեղծելու մասին: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից: Հաստատուել է խորհրդի հիմնական եւ ռոտացիոն կարգով ընդգրկվող անդամների կազմը` ՀՀ վարչապետի նախագահութեամբ, ինչպէս նաեւ խորհրդի կանոնադրութիւնը: Սահմանուել է, որ ազգային մրցունակութեան խորհրդի կազմում ռոտացիոն կարգով ընդգրկվող անդամների անհատական կազմը հաստատւում եւ փոփոխվում է խորհրդի կողմից սահմանուած ընթացակարգին համապատասխան` ՀՀ վարչապետի որոշմամբ` վեց ամիսը մէկ անգամ: Սահմանուել է նաեւ, որ ազգային մրցունակութեան խորհուրդն աշխատանքները կազմակերպում է իր կողմից սահմանուած ընթացակարգին համապատասխան:
  -   Տնտեսութիւն