ԲԵՆ ԼԱԴԵՆԸ ԻՐԱՔՑԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ ՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ<br />


ԲԵՆ ԼԱԴԵՆԸ ԻՐԱՔՑԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ ՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

  • 23-10-2007 18:16:00   | Կատար  |  Միջազգային
ԴՈՀԱ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը հրապարակել է «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի նոր ուղերձի ձայնագրությունը, որտեղ «Ալ-Ղաիդայի» պարագլուխը իրաքցի գրոհայիններին միավորվելու կոչ է արել: Այս անգամ բեն Լադենը տարբեր խմբավորումների անդամներին հորդորել է մոռանալ իրենց տարաձայնությունները եւ միավորվել ողջ մուսուլմանական աշխարհի շահերի համար պայքարում: Դրանից բացի, բեն Լադենը խորհուրդ է տվել «Ալ-Ղաիդայի» անդամներին կուրորեն չհետեւել ինչ-որ առաջնորդների եւ խմբավորումների:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play