ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՆՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ<br /> ՖՐԱՆՍԻԱՈՒՄ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻՆ<br />


ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՆՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
ՖՐԱՆՍԻԱՈՒՄ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻՆ

  • 17-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Ֆրանսիայի Դովիլ քաղաքում անցկացվող «TopResa Travel Market Show» ամենամյա զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱն»-ի թղթակցին հայտնեց Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության (ԶԶՀԳ) ցուցահանդեսների համակարգող Գոհար Միրզոյանը, սեպտեմբերի 26-28-ին ԶԶՀԳ-ի եւ հայաստանյան 4 տուրօպերատորների մասնակցությունն այդ հեղինակավոր ցուցահանդեսին հնարավոր դարձավ Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումների շրջանակներում: Գ.Միրզոյանի խոսքերով, հաջողությամբ է անցել նաեւ Հայաստանի 4-րդ մասնակցությունը սեպտեմբերի 14-16-ին Տոկիոյում կայացած «JATA World Travel Fair» զբոսաշրջային միջազգային ամենամյա ցուցահանդեսին: ԶԶՀԳ-ն եւ հայաստանյան 4 տուրօպերատորներ ներկայացրեցին զբոսաշրջության տեսանկյունից որպես գրավիչ երկիր Հայաստանի մասին տեղեկատվական նյութերը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play