ՀԱՋՈՂՈՒԹԵԱՄԲ Է ԱՆՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ<br /> ՖՐԱՆՍԻԱՈՒՄ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻՆ<br />


ՀԱՋՈՂՈՒԹԵԱՄԲ Է ԱՆՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
ՖՐԱՆՍԻԱՈՒՄ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻՆ

  • 17-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Ֆրանսիայի Դովիլ քաղաքում անցկացուող «TopResa Travel Market Show» ամենամեայ զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ տապան»-ի թղթակցին յայտնեց Զբօսաշրջութեան զարգացման հայկական գործակալութեան (ԶԶՀԳ) ցուցահանդեսների համակարգող Գոհար Միրզոեանը, սեպտեմբերի 26-28-ին ԶԶՀԳ-ի եւ հայաստանեան 4 տուրօպերատորների մասնակցութիւնն այդ հեղինակաւոր ցուցահանդեսին հնարաւոր դարձաւ Ֆրանսիայում Հայաստանի տարուայ միջոցառումների շրջանակներում: Գ.Միրզոեանի խօսքերով, հաջողութեամբ է անցել նաեւ Հայաստանի 4-րդ մասնակցութիւնը սեպտեմբերի 14-16-ին Տոկիոյում կայացած «JATA World Travel Fair» զբոսաշրջային միջազգային ամենամեայ ցուցահանդեսին: ԶԶՀԳ-ն եւ հայաստանեան 4 տուրօպերատորներ ներկայացրեցին զբօսաշրջութեան տեսանկիւնից որպէս գրաւիչ երկիր Հայաստանի մասին տեղեկատուական նիւթերը:
  -   Տնտեսութիւն