20 ՏԱՐԵԿԱՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ 7-ՐԴ<br /> ՓՈՒԼԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐՆ ԵՆ ԵԳԻՊՏՈՍԻ ԵՎ ՌՈՒՍԱՏԱՆԻ<br /> ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ<br />


20 ՏԱՐԵԿԱՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ 7-ՐԴ
ՓՈՒԼԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐՆ ԵՆ ԵԳԻՊՏՈՍԻ ԵՎ ՌՈՒՍԱՏԱՆԻ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

  • 10-10-2007 17:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում անցկացվող 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 9-ին կայացան 7-րդ փուլի հանդիպումները: Տղաների պայքարում 7 հնարավորից 6 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ադլի Ահմեդը (Եգիպտոս): Հայաստանի շախմատիստներից Ավետիք Գրիգորյանն ունի 5 միավոր եւ 5 մասնակիցների հետ բաժանում է 7-11-րդ տեղերը, իսկ Արման Փաշիկյանը 4,5 միավորով` 12-21-րդ տեղերը: Աղջիկների մրցումներում 6,5 միավորով առաջատարը Վերա Նեբոլշինան է (Ռուսաստան): Տաթեւ Հայրապետյանը (Ռուսաստան) 5 միավորով բաժանում է 4-10-րդ, իսկ Աննա Հայրապետյանը (Հայաստան) եւ Տաթեւ Աբրահամյանը (ԱՄՆ) 4,5 միավորով` 11-14-րդ տեղերը: Հոկտեմբերի 10-ին առաջնությունում հանգստի օր է հայտարարված:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play