ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՄԱԿ-Ի ԱՂԵՏՆԵՐԻ<br /> ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԵՎ ՀՀ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ<br />


ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՄԱԿ-Ի ԱՂԵՏՆԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԵՎ ՀՀ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

  • 10-10-2007 15:10:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 10-ին` Բնական աղետների ազդեցության նվազեցման միջազգային օրը, համագործակցության համաձայնագիր ստորագրվեց Հայաստանում ՄԱԿ-ի Աղետների կառավարման հանձնախմբի եւ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Փրկարար ծառայության միջեւ: Այն նպատակաուղղված է երկրում աղետների կառավարման աշխատանքների համակարգվածությունն ապահովելուն: Համաձայնագրով նախատեսվում է աղետների կառավարման մասին համապատասխան տեղեկատվության փոխանակում, արտակարգ իրավիճակի գնահատում, արտակարգ իրավիճակում համատեղ միջոցառումների իրականացում, փոխադարձ կապի եւ լրացուցիչ աշխատանքների համակարգում: Ինչպես նշեց Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանը, աղետների կառավարման եւ ռիսկի նվազեցման գործում կարեւոր է համատեղ ջանքերի գործադրումը: Ըստ նրա, այս ոլորտում համագործակցությունն ու մասնագիտական փոխաջակցությունը մեծապես նպաստում են կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալի խոսքերով, բոլորի պարտքն է աղետների ազդեցության նվազեցումը, որին կարելի է հասնել միմիայն պետական կառույցների, դոնոր կազմակերպությունների եւ բնակչության համատեղ ջանքերի շնորհիվ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play