ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԵՑ ՄԱԿ-Ի ԱՂԷՏՆԵՐԻ<br /> ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՅԱՆՁՆԱԽՄԲԻ ԵՎ ՀՀ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ՄԻՋԵՒ<br />


ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԵՑ ՄԱԿ-Ի ԱՂԷՏՆԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՅԱՆՁՆԱԽՄԲԻ ԵՎ ՀՀ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ՄԻՋԵՒ

  • 10-10-2007 15:10:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 10-ին` Բնական աղէտների ազդեցութեան նուազեցման միջազգային օրը, համագործակցութեան համաձայնագիր ստորագրուեց Հայաստանում ՄԱԿ-ի Աղէտների կառավարման յանձնախմբի եւ ՀՀ Տարածքային կառավարման նախարարութեան Փրկարար ծառայութեան միջեւ: Այն նպատակաուղղուած է երկրում աղէտների կառավարման աշխատանքների համակարգվածությունն ապահովելուն: Համաձայնագրով նախատեսւում է աղէտների կառավարման մասին համապատասխան տեղեկատուութեան փոխանակում, արտակարգ իրավիճակի գնահատում, արտակարգ իրավիճակում համատեղ միջոցառումների իրականացում, փոխադարձ կապի եւ լրացուցիչ աշխատանքների համակարգում: Ինչպէս նշեց Փրկարար ծառայութեան տնօրէն, գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղեանը, աղէտների կառավարման եւ ռիսկի նուազեցման գործում կարեւոր է համատեղ ջանքերի գործադրումը: Ըստ նրա, այս ոլորտում համագործակցութիւնն ու մասնագիտական փոխաջակցությունը մեծապէս նպաստում են կատարւող աշխատանքների արդիւնաւէտութեան բարձրացմանը: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալի խօսքերով, բոլորի պարտքն է աղէտների ազդեցութեան նուազեցումը, որին կարելի է հասնել միմիայն պետական կառոյցների, դոնոր կազմակերպութիւնների եւ բնակչութեան համատեղ ջանքերի շնորհիւ:
  -   Հասարակութիւն