ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿՍԵՑ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ<br /> ՊՈԼԻՄԵՐԱՅԻՆ ՆՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ԳԻՏԱԺՈՂՈՎ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿՍԵՑ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ
ՊՈԼԻՄԵՐԱՅԻՆ ՆՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԳԻՏԱԺՈՂՈՎ

  • 09-10-2007 15:55:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կենսատեխնալոգիայի եւ բժշկության ոլորտում կիրառվող պոլիմերային նոր նյութերի եւ դրանց ստեղծման ուղղությամբ տարվող ուսումնասիրությունների արդյունքների ներկայացմանն է նվիրված հոկտեմբերի 9-10-ին Երեւանում անցկացվող միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում են մոտ 10 երկրների ավելի քան 50 գիտնականներ: Ինչպես նշեց Երեւանի Ճարտարագիտական համալսարանի քիմիայի ֆակուլտետի պրոֆեսոր Սերժ Սարգսյանը, ժամանակակից բժշկության զարգացումը դժվար է պատկերացնել առանց պոլիմերային նյութերի օգտագործման, որոնք լայն կիրառում ունեն, մասնավորապես, վիրաբուժության, օրթոպեդիայի, ստամատոլոգիայի ոլորտներում: Նա նշեց նաեւ, որ պոլիմերային նյութերը շատ են օգտագործվում հատկապես այրվածքների բուժման ժամանակ: Ըստ նրա, տարբեր երկրներում արտադրվում են պոլիմերային հիմքով ներակնային, կոնտակտային լինզաներ, հոդերի էնդոպրոթեզներ, էլեկտրական խթանիչներ, ատամների իմպալնտատներ: Ս.Սարգսյանի խոսքերով, Հայաստանում նույնպես վերջին տարիներին աշխատանքներ են տարվում նոր բժշկական, բժշկա-կենսաբանական նշանակության տեխնալոգիաների եւ նյութերի ստեղծման ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play