ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿՍԵՑ ԲԺՇԿՈՒԹԵԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԻՐԱՌՈՒՈՂ<br /> ՊՈԼԻՄԵՐԱՅԻՆ ՆՈՐ ՆԻՒԹԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ԳԻՏԱԺՈՂՈՎ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿՍԵՑ ԲԺՇԿՈՒԹԵԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԻՐԱՌՈՒՈՂ
ՊՈԼԻՄԵՐԱՅԻՆ ՆՈՐ ՆԻՒԹԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԳԻՏԱԺՈՂՈՎ

  • 09-10-2007 15:55:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կենսատեխնալոգիայի եւ բժշկութեան ոլորտում կիրառուող պոլիմերային նոր նիւթերի եւ դրանց ստեղծման ուղղութեամբ տարւվող ուսումնասիրությունների արդիւնքների ներկայացմանն է նուիրուած հոկտեմբերի 9-10-ին Երեւանում անցկացուող միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում են մօտ 10 երկրների աւելի քան 50 գիտնականներ: Ինչպէս նշեց Երեւանի Ճարտարագիտական համալսարանի քիմիայի ֆակուլտետի պրոֆեսոր Սերժ Սարգսեանը, ժամանակակից բժշկութեան զարգացումը դժուվար է պատկերացնել առանց պոլիմերային նիւթերի օգտագործման, որոնք լայն կիրառում ունեն, մասնաւորապէս, վիրաբուժութեան, օրթոպեդիայի, ստամատոլոգիայի ոլորտներում: Նա նշեց նաեւ, որ պոլիմերային նիւթերը շատ են օգտագործւում յատկապէս այրուածքների բուժման ժամանակ: Ըստ նրա, տարբեր երկրներում արտադրւում են պոլիմերային հիմքով ներակնային, կոնտակտային լինզաներ, հոդերի էնդոպրոթեզներ, էլեկտրական խթանիչներ, ատամների իմպալնտատներ: Ս.Սարգսեյանի խօսքերով, Հայաստանում նույնպես վերջին տարիներին աշխատանքներ են տարւում նոր բժշկական, բժշկա-կենսաբանական նշանակութեան տեխնալոգիաների եւ նիւթերի ստեղծման ուղղութեամբ:
  -   Հասարակութիւն