ԸՍՏ ԻԿԱՕ-Ի ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՌԻՉՔԱՅԻՆ<br /> ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԱՍՎԵԼ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ<br />


ԸՍՏ ԻԿԱՕ-Ի ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՌԻՉՔԱՅԻՆ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԱՍՎԵԼ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ

  • 01-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Քաղավիացիայի միջազգային կազմակերպության` ԻԿԱՕ-ի, կողմից «Զվարթնոց» օդանավակայանում կատարած ստուգումների արդյունքում պարզվել է, որ թռիչքային անվտանության առումով Հայաստանը կարող է դասվել զարգացած երկրների շարքը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի մամլո քարտուղար Գայանե Դավթյանը, ԻԿԱՕ-ի մասնագետների կողմից հունիսին կատարած ստուգումների արդյունքները ներկայացվել են կազմակերպության վերջերս Մոնրեալում (Կանադա) կայացած 36-րդ համաժողովին եւ գնահատվել գերազանց: Ըստ ԻԿԱՕ-ի ուսումնասիրությունների, մի շարք երկներում արձանագրվել են թռիչքային անվտանգության ստանդարտների 40%-ից ավելի թերացումներ, մինչդեռ Հայաստանի դեպքում դրանք կազմել են ընդամենը 3,6%: Ի դեպ, սեպտեմբերի 30-ին նշվում է Հայաստանի Քաղավիացիայի օրը: Այդ առիթով ոլորտի աշխատակիցներին շնորհավորել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը եւ նրանցի մի խմբի հանձնել շնորհակալագրեր:
Նոյյան տապան  -   Տնտեսություն