ԸՍՏ ԻԿԱՕ-Ի ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՌԻՉՔԱՅԻՆ<br /> ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԱՍՎԵԼ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ<br />


ԸՍՏ ԻԿԱՕ-Ի ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՌԻՉՔԱՅԻՆ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԱՍՎԵԼ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ

  • 01-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Քաղավիացիայի միջազգային կազմակերպութեան` ԻԿԱՕ-ի, կողմից «Զվարթնոց» օդանավակայանում կատարած ստուգումների արդիւնքում պարզուել է, որ թռիչքային անվտանության առումով Հայաստանը կարող է դասվել զարգացած երկրների շարքը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ Քաղավիացիայի գլխաւոր վարչութեան պետի մամլոյ քարտուղար Գայեանէ Դավթեանը, ԻԿԱՕ-ի մասնագէտների կողմից յունիսին կատարած ստուգումների արդիւնքները ներկայացուել են կազմակերպութեան վերջերս Մոնրեալում (Կանադա) կայացած 36-րդ համաժողովին եւ գնահատուել գերազանց: Ըստ ԻԿԱՕ-ի ուսումնասիրությունների, մի շարք երկներում արձանագրուել են թռիչքային անվտանգութեան ստանդարտների 40%-ից աւելի թերացումներ, մինչդեռ Հայաստանի դէպքում դրանք կազմել են ընդամէնը 3,6%: Ի դէեպ, սեպտեմբերի 30-ին նշւում է Հայաստանի Քաղավիացիայի օրը: Այդ առիթով ոլորտի աշխատակիցներին շնորհաւորել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանը եւ նրանցի մի խմբի յանձնել շնորհակալագրեր:
  -   Տնտեսութիւն