ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ 5-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՊԱՐՏՎԵՑ ԲՈՐԻՍ ԳԵԼՖԱՆԴԻՆ<br />


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ 5-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՊԱՐՏՎԵՑ ԲՈՐԻՍ ԳԵԼՖԱՆԴԻՆ

  • 19-09-2007 19:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ՄԵԽԻԿՈ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեխիկոյում անցկացվող շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի սեպտեմբերի 18-ին կայացած 5-րդ փուլում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով պարտվեց Բորիս Գելֆանդին: Վիշվանաթան Անանդը հաղթեց Պյոտր Սվիդլերին, Ալեքսանդր Գրիշչուկը` Ալեքսանդր Մորոզեւիչին, իսկ Պետեր Լեկո - Վլադիմիր Կրամնիկ պարտիայում գրանցվեց ոչ-ոքի: 5 փուլից հետո 3,5 միավորով մրցաշարի առաջատարը Վ.Անանդն է: Վ.Կրամնիկը, Ա.Գրիշչուկը եւ Բ.Գելֆանդն ունեն 3-ական, Պ.Լեկոն, Ա.Մորոզեւիչը եւ Լ.Արոնյանը` 2-ական, Պ.Սվիդլերը` 1,5 միավոր: Սեպտեմբերի 19-ին 6-րդ փուլում Լ.Արոնյանը սեւերով մրցելու է Պյոտր Սվիդլերի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ